Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացրած և այդ հանցագործությունը կազմակերպված անձինք ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին, «Ակոս» պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարություն է տարածել Տրապիզոնի հանրապետական դատախազությունը:
Խարբերդը, թեև քաղաք է համարվում, բայց տեղյակ եք, որ մարդիկ շատ դեպքերում ապրում են գյուղական կենցաղով ու իրենց ապրուստի համար պահում են նաև թռչուններ՝ հավեր, հնդկահավեր, որոնք շատ չեն: Որպես պահակ պահում են նաև շներ, մկներին չեզոքացնելու համար պահում են կատուներ, որոնց հետ կապված ամեն ինչ իրենք են հոգում ու քաղաքային իշխանությունը դրանց ետևից մաքրելու համար ոչ մի ծախս չի անում:
Հասարակությանը վիրավորել էր այն փաստը, որ իշխանությունները համաձայնել են Համալիրի շրջակայքում զվարճանքի վայրեր ստեղծելու առաջարկի հետ: Հետո ոչինչ չկատարվեց: Ու հիմա ՀՀ ՊՆ-ն կառավարությանն առաջարկում է չեղյալ հայտարարել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու որոշումը»:
ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Երևանում փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է թույլ անձրև:
Թուրքական մամուլը շարունակում է անդրադառնալ անցյալ շաբաթ Պոլսո Ջումուրիեթ պողոտայում Դեմիրճիների տան վրա կատարված հարձակման թեմային: Ինչպես հայտնել էր arevelk.am-ը՝ հարձակման հետևանքով հանցագործների կողմից շղթաներով կապվելուց հետո մահացել է 87-ամյա Հակոբ Դեմիրճին (Յաղուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին: Հանցագործները տնից տարել են մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն:
Քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե՛ ջեռուցման գումարները, թե՛ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաեւ մշտապես բարեկարգում է դրանք:
1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: Հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է:
Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն: «Ներկրման սահմանափակումներ ենք մտցնում փետրվարի 15-ից»,- ասել է նա ՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:
Էքստրասենս Անի Մաջնունյանի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մոս-Մուշեղյանը և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նույն բանտախցում են գտնվում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: «Սուրենն էլ արդեն որքան ժամանակ է հացադուլի մեջ է: Սուրենը կողքիս մահճակալին է պառկած, նույն տնից չենք, նույն օրի ենք:
Փետրվարի 11-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերթական լուսանկարներն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ հետևյալ գրառմամբ.
Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։
Այրվել է Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող կիսակառույց հանրակացարանի 4-րդ հարկի չբնակեցված սենյակներից մեկը՝ գույքով (80 քմ), կենցաղային իրեր և աղբ:
Ամեն տարի Տեառնընդառաջի տոնը նշում ենք փետրվարի 13-ին: Սակայն Հայ եկեղեցու տոնացույցում գրված է, որ տոնն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Ինչպե՞ս հասկանալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Ոստիկանություն դիմելու կարգը. եթե ականատես եք եղել հանցագործության կամ հայտնվել եք տուժողի կարգավիճակում:
Գործարար տատին սպանելու մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը, որով Ալբերտ Մոմջյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 21 տարվա ազատազրկման:
Արդեն 26 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերից: 1990 թ-ի հունվարի 13-19-ը տեղի ունեցած վայրագությունների ու կոտորածների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը:
Գյումրու սոված-ծարավ արջերի սննդակարգը պարբերաբար ընդլայնվում է։ Երկրորդ շաբաթվա ընթացքում սննդակարգին ավելացվել է ցորենի թեփով շիլա, որն իր մեջ պարունակում է նաեւ միս։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Համապատասխան փոփոխությունը գործադիրը կատարել է դեռ 2015 թ-ի վերջին: Սակայն, որոշումը դեռ չի կիրառվում, արդյունքում Գյումրու քաղաքապետարանում առկա թափուր աշխատատեղերի համար նախատեսվող մրցույթները ձգձգվում են:
Պոլսահայ հանրահայտ երգչուհի Սիբիլը երեկ այցելել է Պոլսո Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցում գործող «Հրանտ Դինք» վարժարան, որտեղ սովորում են աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնած հայաստանցիների երեխաները:
Փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ եղանակի էական փոփոխություն չի սպասվում: Բացառություն է կազմում փետրվարի 14-ը. այդ օրը կնկատվի ամպամածության խտացում: Հանրապետության առանձին հատվածներում փետրվարի 14-ին սպասվում են թույլ տեղումներ:
Փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է. քաղաքացին գտնվում է ներսում և ունի վնասվածք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն Էդգար Գ.-ի կողմից իրեն պարտք տված գումարը չվերադարձնելու հարցը պարզաբանելու համար վերջինիս առևանգելու նպատակով, 2015 թվականի ապրիլին քաղաքացի Դ. Ս.-ին հորդորել է հեռախոսակապով Էդգար Գ.-ին հրավիրել հանդիպման:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:
Մարմնավաճառներին հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են