Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեզ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդառաջելով հանրային հետաքրքրություններին` ձեզ եմ ներկայացնում Կրթության և գիտության նախարարի նոր աշխատասենյակը` նոր կառավարական մասնաշենքում»:
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
Ես դիմել եմ բանկ, թե գումարները որտե՞ղ եք ծախսել, ինձ գրել են, որ օգտագործել են բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Գումարներ կանխիկացվել է Հայաստանում, 5 րոպեում 500 հազար գումար է կանխիկացվել Աշոտի կողմից, բանկը տվել է Աշոտին:
նայած Արմեն Երիցյանն առանձնապես շատ չի շփվում մարզպետների հետ, սակայն, ըստ նրանց շրջանակներից ստացված լուրերի, շփումներն իրականացվում են «մենթական» ձեւերով, ինչը մարզպետների սրտով չէ:
38-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է`Հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծավալի եւ քանակի մասին տեղեկատվությունը փետրվարի 9-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային եւ փոստային բաժանմունքներում եւ վճարման այլ կետերում:
անրապետությունում առատ ձյուն է տեղացել: Վարորդներին կրկին հորդորում ենք մեքենա վարել միայն անհրաժեշտության դեպքում:
«Արդեն զգալի աշխատանք է կատարվել: Այն դեպքերը, որոնք հենց միգրացիոն ծառայության իրավասության մեջ են մտնում, դրանց վերաբերյալ մեր ուղարկած գործերի 64 տոկոսի վերաբերյալ դրական պատասխան է ստացվել: Երբ 2014 թվականին սկսեցինք այս գործընթացը, դրական պատասխանների ցուցանիշը 29 տոկոս էր կազմում»,-ասաց Գագիկ Եգանյանը:
Վերջին օրերին Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածներում հաստատված տաք եղանակը բերել է նրան, որ մասնավորապես Տավուշի մարզում տեղ-տեղ ծաղկել են բերքատու ծառերը։ Սալորենու վերը բերված լուսանկարը արվել Է կիրակի օրը Իջևանում։ Տավուշցիների պնդմամբ՝ նման տեսարանի կարելի է հանդիպև ոչ միայն Իջևանում, այլև մարզի հատկապես ցածրադիր գյուղերում։ Պտղատու ծառերի ծաղկելը պայմանավորված է այս հատվածում տաք եղանակով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Փետրվարի 9-ին, ժամը 05.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում, «ՎԱԶ-2112» մակնիշի 23 ՕՕ 954 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վայք-Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զովք-Սևաբերդ, Ջրաբեր-Ֆանտան, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:
Լիա Հունանյանին տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա հրաժարվել էր բժշկական փորձաքննությունից: Սակայն այս հանգամանքը չխանգարեց իրավապահներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար Լիա Հունանյանին ենթարկեն վարչական պատասխանատվության:
2016թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրի շրջանակներում արդեն հանրապետություն է ներկրվել դիզվառելիքի, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի խմբաքանակները:
«Ակնհայտորեն, գիտենք, որ, ինչպես ցանկացած այլ հոգեկան խանգարում, այնպես էլ դեպրեսիան վատ բան է, բայց շատ քչերին է հայտնի, որ հոգեկան խանգարումներն ավելի շատ ազդում են շրջապատի մարդկանց, քան հենց տվյալ մարդու վրա: Այնպես որ, ծնողների կամ խնամակալների, բնակչության խոցելի մասը կլինեն հենց իրենց երեխանները»,- ասել է Լին:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:
Արցախյան հերոսամարտում սխրանքներ գործած մեր գործընկերներից շատերն այսօր մեր կողքին են՝ պարտքի ու պատվի հստակ պատկերացումներով, ոստիկանի կոչմանը նվիրված իրենց ծառայությամբ, պատերազմ ու հաղթանակ տեսած զինվորի իրենց կերպով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։
Մեծ Բրիտանիայում տեղացի ֆերմեր Լեո դե Վաթսը կազմակերպել է գյուղական մաքուր օդի վաճառքը հարուստ գնորդներին:
Փետրվարի 6-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.55-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարդան Մ.-ին;
Փետրվարի 8-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի թիվ 15 շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկի բնակարններից մեկում:
2015 թ. նոյեմբերի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ը, որը հայտնել է, որ 2015 թ. ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Մուշի բաժին, որտեղ պահվել է ժամը 22:00-ից մինչև 1:00:
Փետրվարի 8-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ: