Մխիթար Մոս Մուշեղյանն ու Սուրեն Սուրենյանցը նույն խցում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մոս-Մուշեղյանը և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նույն բանտախցում են գտնվում: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: «Սուրենն էլ արդեն որքան ժամանակ է հացադուլի մեջ է: Սուրենը կողքիս մահճակալին է պառկած, նույն տնից չենք, նույն օրի ենք: Ճիշտն ասած՝ սկզբնական շրջանում հացադուլավորների խուց չէին տանում, քանի որ բավականաչափ տեղ չկար, երբ տեղափոխեցին, Սուրիկն արդեն այնտեղ էր»,- ասաց Մուշեղ Մոս-Մխիթարյանը: Խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու մեղադրանքով կալանավորված Սուրեն Սուրենյանցը հացադուլ և ջրադուլ է իրականացնում, արդեն 10-րդ օրն է, Սուրենյանցի պնդմամբ ՝ իր նկատմամբ գործել են ապօրինի: Հիշեցնենք, որ քաղաքագետին կալանավորել էին անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, Սուրեն Սուրենյանցը մեկ միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի, սակայն դատարանը հաշվի չէր առել այն։ «Դե հացադուլիս հիմնական պահանջը նույնն է՝ ազատ արձակել: Սանկցիայի դատին ես պատրաստված գնացի, էլի երկու ամսով երկարաձգեցին կալանքը: Այնտեղ ես մոտավորապես 12 էջանոց ելույթ ունեցա, եթե դատավորներն ինքնիշխան լինեին, օրենքի տարրը կաշխատեր»,- պատմում է Մխիթար Մոս Մուշողյանը: Նա նշեց նաև, որ այս անգամ գնալու է մինչև վերջ. «Ես անցյալ անգամ մտել էի հացադուլի մեջ մինչև վերջ գնալու համար, բայց այնպես ստացվեց, որ Լևոն Մութաֆյանի մահվան լուրը մի քիչ էլ շոկային եղավ, վստահություն եղավ մոտս, որ պատահականություն չի: Շատ վատացա: Այս անգամ մինչև վերջ հացադուլ եմ իրականացնելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: