
Ավտոմեքենաներն արգելափակվել են

Փետրվարի 11-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Գարեգին Նժդեհ հրապարակի 4ա շենքի բակում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 RO 309 պետհամարանիշի ավտոմեքենան (երկու ուղևոր):
***
Փետրվարի 11-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infiniti FX» մակնիշի 04 ZZ 404 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Կ.):
***
Փետրվարի 10-ին, ժամը 21.28-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ռ. Ն.-ին պատկանող «Տոյոտա Վից» մակնիշի 22 US 537 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 10-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի թիվ 59 շենքի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Բ.-ին պատկանող «Միցուբիշի Կանտոռ» մակնիշի 352 UO 64 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 10-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «Ֆիատ Պունտո» մակնիշի 34 PR 747 պետհամարանիշի ավտոմեքենան: