Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ

Փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է. քաղաքացին գտնվում է ներսում և ունի վնասվածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով, 1987 թ. ծնված Ս. Ա.-ը (հրազենային վնասվածքով) հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29