Փետրվարի 12-ից հետո հանրապետությունում կզգացվի գարնան շունչը. Գագիկ Սուրենյան. armtimes.com
Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ եղանակի էական փոփոխություն չի սպասվում: Բացառություն է կազմում փետրվարի 14-ը. այդ օրը կնկատվի ամպամածության խտացում: Հանրապետության առանձին հատվածներում փետրվարի 14-ին սպասվում են թույլ տեղումներ:
Եղանակի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները armtimes.com-ի հետ զրույցում ներկայացրել է ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանն այսօր եւ վաղն էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արեւադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ:
Հարցին, թե առաջիկայում սպասվո՞ւմ է ցուրտ եղանակ, թե՞ կարելի է ասել, որ գարունը «մոտ է», Գագիկ Սուրենյանը պատասխանեց, որ առաջիկա 10 օրերին ցրտեր չեն կանխատեսվում, իսկ դրանից հետո սպասվող եղանակի մասին դեռ չի կարող խոսել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: