Փետրվարի 6-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու ծեծի են ենթարկել:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Լոռու տարածքում իրականացված երկու տասնյակից ավելի գողություններ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 6-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Պ.-ին և 1977 թ. ծնված Արման Պ.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բուք է: Վայք-Սարավան, Նոյենբերյան – Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանում լսարանի համար զգայուն գործոն է նաև ռուսաստանյան հեռուստաալիքների և, ընդհանրապես, ԶԼՄ-ների տեղեկատվական-քաղաքական եթերում հայկական ազգանուններով մարդկանց լայն ներկայացվածությունը: Նրանց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս վառ արտահայտված ռուսաստանյան իշխանամետ (այսինքն՝ հակաուկրաինական, հակաարևմտյան) դիրքերից:
Փաստեր Արագածավան գյուղում կատարված արյունալի միջադեպից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գեղամ Հ.-ի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Մուշեղ Մխիթարյանը բողոքում է քրեական գործից, հացադուլ է հայտարարել հունվարի 29-ից:
«Դեպքի մանրամասները չգիտենք, բայց ասում էին՝ դժվար է ունեցել, երեխային էլ Արտաշատի հիվանդանոցից Երեւան էին տեղափոխել, վիճակը ծանր էր»
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր ներհանրապետական մի շարք երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:
«Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանին առաջադրեցի ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի պաշտոնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Էդմեն Մարուքյանը:
«Սանիտեկ»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երևանի գլխավոր ճանապարհները և 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչև այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները տեղումներին զուգահեռ:
Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց:
168.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը, իրականում մահացել է լյարդի անբավարարությունից:
Փետրվարի 7-ին ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ մասնակցել են Հայրենիքի համար հերոսացած Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի հոգեհանստի արարողությանը
Փետրվարի 8-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով դատապարտված Գոռ Առաքելյանին մասով մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:
Գորիսում լուրեր են տարածվել, որ մահացել է Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Սերոբ Խաչատրյանը: Գորիսում նա հայտնի է Հոպոպ մականունով:
Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ggtaxi-ի կազմակերպած ակցիան, որի նպատակն էր՝ օգտակար լինել հայ զինվորին: Ակցիան նվիրված էր Հունվարի 28-ին՝ Հայկական բանակի օրվան: Սակայն ակտիվորեն տարածվող գրիպի պատճառով, հաշվի առնելով Պաշտպանության նախարարության հորդորը, ակցիան հետաձգվել էր:
Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 73-ամյա տարեց մի կին, ում մոտ ախտորոշվել է «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք»:
Փետրվարի 6-ին, ժամը 21.20-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբարո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Սուբարո»-ն բախվել է լուսացույցին:
Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝ նախագահականի՞, թե՞՝ կառավարության:
Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործի շրջանակներում ձերբակալված Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ այդ հարցը գտնվում է քրեակատարողական վարչության իրավասության շրջանակներում:
Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ «իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել»: