Հանձնաժողովի կին անդամը մեղադրվում է երկու անձանց փոխարեն քվեարկելու մեջ. քրեական գործը դատարանում է

2015թ. դեկտեմբերի 6-ին սահամանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ևս մեկ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 104 հիմնական դպրոցում տեղակայված հանձնաժողովի կին անդամի վերաբերյալ քրեական գործը:

Ա. Աթայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի Երևան քաղաքի թիվ 104 հիմնական դպրոցում  տեղակայված 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձանց փոխարենքվեարկելու ուղղակի դիտավորությամբ, հիշյալ տեղամասի ընտրողների թիվ 1-րդ մատյանում 2 անձանց տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է նույնականացման քարտերի մտածածին կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել և կնքել է իրեն հատկացված կնիքի դրոշմով, ապա 2 քվեաթերթիկները գցել է քվեատուփի մեջ՝ այլ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29