Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում բրիֆինգի ժամանակ հայտնեց, որ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել ու զրուցել է Վարդգես Գասպարիի հետ:
Ավտոներկրողներին անհանգստացնում է այն որոշումը, որ տարեկան մեկ մեքենա պետք է ներկրեն Ռուսաստանից. «Ցանկացած ավտոներկրող նորից սկսելու է անձնագրեր փնտրել, ու վաճառելուց նորից ԱԱՀ է գոյանալու՝ 16.67%, իսկ մեքենայի վաճառքից այդքան տոկոս վճարելն անհնար է: Ուստի մեզ նորից անվանելու են գող, նորից հետաքննչական մարմիններն են մեզ փնտրելու, առքուվաճառքի գներն են նորից կասկածի տակ դնելու, նորից տուգանվելու ենք»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Շենգավիթ համայնքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Ե.-ին:
Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան:
Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պարտավոր է ազատ արձակել Վ. Գասպարիին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում անհայտ անձի կողմից գնդակահարվել է Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը: Սպանության ականատես է դարձել գործարարի ընկերը՝ 36-ամյա Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել ոտքի շրջանում:
Փաստաբաններն ավելի վաղ նշել էին, որ ծանուցագիր են ստացել այն մասին, որ բողոքի քննությունը նշանակված է 17:30-ին:
2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Մասնավորապես` ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել:
«Հյուման Ռայթս Հաուս Երեւան» իրավապաշտպան կազմակերպությունների միավորումը գտնում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մեկուսացումը փորձ է ճնշել քաղաքացիական հասարակության կողմից բարձրացվող բողոքի ձայնը: Միավորումը կոչ է անում դադարեցնել հետապնդումը և բռնաճնշումները Վարդգես Գասպարիի նկատմամբ, պարզել և պատժել քրեակատարողական հիմնարկում վերջինիս նկատմամբ բռնություն կիրառողներին, և ազատ արձակել Գասպարիին՝ օրենքին համապատասխան ճանրակշիռ փաստարկներ չունենալու հիմքով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 23-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
«Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ»,- ընդգծել է քաղաքապետը:
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ այսօր՝ փետրվարի 26-ին բողոքի ակցիա անցկացնող՝ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, 3 աշխատակից բերման է ենթարկվել:
«Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև՝ ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող, իրավասու չէր անելու:
«Այսօրվա դրությամբ մենք հետևելու ենք քննության ընթացքին, այսօր մենք այդ ձևակերպումը չունենք, բայց հետևելու ենք այդ գործընթացին»,- այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած բրիֆինգների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ով դեռ դժվարանում է ասել՝ Վարդգես Գասպարին քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
«Մեր կուսակցության չափորոշիչները չէ, որ պետք է գնահատական տան՝ քաղաքական բանտարկյա՞լ է, թե՞ ոչ, կան Եվրոպական խորհրդի չափանիշներ… գնահատական պետք է մասնագետները տան, դա չպետք է լինի քաղաքական գնահատական՝ ով, երբ ուզենա՝ իր քաղաքական նախասիրություններից ելնելով՝ ասի՝ ով է քաղաքական բանտարկյալ, ով՝ ոչ»:
«Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված անմիջապես մենք ցանկանում ենք, որ առավոտյան ամեն ինչ փոխված լինի, հարկավոր է համբերել, ու քաղաքական զարգացումների ընթացքում դուք ականատես կլինեք բոլոր փոփոխություններին, որոնք կային այդ ելույթի մեջ»:
Ոստիկանության վետերանները հրավիրել էին Արկադի Տեր-Թադևոսյանին:
Փետրվարի 25-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը:
«Մի 10 րոպե առաջ խոսել եմ Արդարադատության նախարարի հետ: Եթե հիշում եք, Վարդգես Գասպարին ասել էր, որ իր նկատմամբ ճնշումներ կան, անմիջապես հինգշաբթի օրը Արդարադատության նախարարի հանձնարարությամբ՝ փորձաքննություն է նշանակվել, ու Վարդգես Գասպարին հայտարարել է, որ ինքը բողոք չունի քրեակատարողական հիմնարկի աշխատողներից, իր բողոքը եղել է իր խցակիցներից, նրա խուցը փոխվել է, հացադուլ ու ջրադուլը դադարեցվել է»:
2013թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում, «ԱԿԲԱ կեդիտ ագրիկոլ բանկի» մոտ միջադեպի հետեւանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են Դիլիջան քաղաքի բնակիչ Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արտավազդ Թամազյանը: Գյուղապետի մյուս որդին՝ Արագած Թամրազյանը երկար ժամանակ գտնվում էր փախուստի մեջ:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, և մինչև երեկ քննարկվում էր նաև նրա պաշտոնանկության հարցը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտից երեկ ոստիկանություն բերման է ենթարկվել 9 քաղաքացի:
Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։
2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում ուշագնաց է եղել:
Հանրապետության տարածքում փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: