Բաժիններ՝

Ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Ա.-ը (ծնվ. 1962 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ:

Փրկարարները Ս. Ա.-ին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ՀԽԳ հրահանգիչ Ա.Թառոյանը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն քաղաքացու հուզական լարվածությունը թուլացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29