Տհաճ միջադեպ Արմավիրի մարզպետարանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետարանում անցած ուրբաթ, մարզխորհրդի նիստի ժամանակ, տհաճ միջադեպ է գրանցվել։ Բանն այն է, որ Արմավիրի մարզպետը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հավանական «զոհերից» էր համարվում, և մինչև երեկ քննարկվում էր նաև նրա պաշտոնանկության հարցը։

Այս հեռանկարից «թուլացած» համայնքի ղեկավարները որոշել են կեսից լքել մարզխորհրդի նիստը, այն պահից, երբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն սկսել է դժգոհել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից՝ բյուջեն աննպատակ տնօրինելու և այլ պատճառներով։ Մարզպետի պահվածքը դուր չի եկել որոշ համայնքապետերի, մոտ 10 գյուղապետ կեսից լքել է նիստը, մտածելով.

«Մեկ ա, իրա օրերը հաշված են»։ Լքողների շարքում է եղել նաև Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Երեկ, պատասխանելով մեր հարցին, նա մի փոքր համառելուց հետո ասաց. «Ընդունենք՝ դուրս եմ եկել, հետո՞»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս