Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի՝ Վ. Գասպարիին կալանավորելու մասին որոշումը

Վարդգես Գասպարիին կալանավորելու որոշման դեմ բողոքը քննվել է դռնբաց նիստում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը փոխանցեց, որ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի իրավասության դատարանը փետրվարի 19-ին որոշում էր կայացրել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պարտավոր է ազատ արձակել Վ. Գասպարիին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29