Բաժիններ՝

Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները փետրվարի 23-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Այցը կատար վել է ԿԽՄԿ մանդատի համաձայն` գերու առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու, ինչպես նաև ընտանեկան նամակների փոխանակման նպատակով:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 26-ին Արսեն Բաղդասարյանը հատել է շփման գիծն ու հայտնվել Ադրբեջանում: Այնտեղ նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29