Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ամին Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, եւ հաջորդ օրերին, հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանն Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիական տնտեսություններին հասցրել է 70-90 տոկոս վնաս:
Այս լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հետևայլ գրառմամբ. «Իմ պահած ռետինե սապոգներից մեկը Սասուն Միքայելյանի համար ենք վերցրել, մյուսը ինձ համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ.Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նարինե Ա.-ն նշել է, որ հայտնաբերվածը պատկանում է ամուսնուն` 1955 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Հայաստանում մեկնարկում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումար հանգանակող «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի աշխատանքները: «Ֆոնդ 100» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները հայտնի ռադիոհաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պաիկյանն ու Արամ Կարախանյանն են: Հիմնադրամի նախագահը Տիգրան Բալոյանն է:
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) եվրասիական համաժողովի շրջանակներում ապրիլի 5-9-ը կկայանա ՌՌՀԻ-ի պատվիրակության հերթական այցը Հայաստան:
Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացավ բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Ոստիկանները բացահայտեցին բրոնզեդարյան շրջանի՝ առանձնակի արժեք ներկայացնող զարդերի գողությունը:
«Քննություն ենք կատարում դրսի հետ կապված ուղղություններով, ինչի հիմքը, կարծում եմ, ունենք: Այսօր ձեր կողմից նշվածը բացառել ես չեմ կարող: Դա իր պատասխանը կստանա, կարծում եմ, նախաքննության ավարտական փուլում»:
Այնուհետև քաղաքացի Դանիել Թ.-ն բռնություն է կիրառել իր անօրինական գործողությունները կանխող, հիշյալ բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանի նկատմամբ: Տևական ժամանակ Դանիել Թ.-ն չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, շարունակել է բռնություն կիրառել վերջինիս նկատմամբ, որի ընթացքում ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Դանիել Թ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի իրավապահների համագործակցության արդյունքում «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի ( պետ.ցուցիչ` 2.87.1) տարածքում գանձագողություն կատարելու պահին իրավապահների կողմից բերման են ենթարկվել Կոտ այքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը:
Մարտի 29-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Գյուլիքևխյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ին, ով մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Իր ներկայացրած ուղերձից էլ պարզ է դառնում, դեսպանատներին հասցեագրված նամակի բովանդակությունից էլ է պարզ լինում, ինչպես նաև այդ քանակությամբ զենք և ռազմամթերից էլ դա ակնհայտ, որ խումբը գործողությունների գնալու դեպքում չէր վարանելու իր տրամադրության տակ գտմվող այդ ամենը գործածելու հարցում, եթե դրա անհարժեշտությունը կծագեր»:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել «Վիվասել ՄՏՍ» Մարտունու մասնաճյուղի պահնորդ, 1971 թ. ծնված Լյովա Ո.-ին:
Կեսգիշերին Գյումրի ԲԿ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիններս Երևանի բնակիչներ են՝ 1980 թվականին ծնված Արա Մ.-ն, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր և 1989 թ ծնված Նաիրի Դ.-ն, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած կտրած վերք, աջ կեսի չթափանցող ծակած կտրած վերք, ձախ դաստակի կտրած վերք: Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն: Ներկայումս բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Միքայել Համբարձումյանն ասաց նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, թե ով է խմբին ֆինանսավորողը, նա մեղադրվում է քրեական գործով. «Գումարների ծագման աղբյուրը մեզ պարզ է, խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով»:
Խնդրում եմ փրկեք իմ երիտասարդ՝ 26-ամյա որդու կյանքը, որն արդեն 5 ամիս է՝ տառապում է սուր մելոպլաս լեյկոզով։ Ներկա պահին ստանում է քիմիայի 7-րդ կուրսը, ընկերների և հարևանների օգնությամբ։ Իմ որդուն պետք է արյան փոխպատվաստում և շատ շտապ, որովհետև ամեն վայրկյան որդուս կյանքը վտանգված է, նրա կյանքը կախված է այդ քիմիայից, բայց ոչ մի հնարավորություն չունենք՝ գործազուրկ լինելու պատճառով։ Խնդրում եմ և կոչ եմ անում այն բոլոր բարի մարդկանց, նաև բարերարներին, ձեռք մեկնելու հուսահատ ծնողին։
Խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները: Ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացվել: «Խումբը նաև փորձել է վերահսկել ՀՀ գործող նախագահի թիկնազորի հետ կապված աշխատանքների կազմակերպման հանգամանքները, փորձել է տեղեկություններ հավաքել՝ պարզելու համար, թե այդ աշխատանքներն ինչ միջոցներով են իրականացվում, ինչպես են կազմակերպվում»:
Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Աղետների բժշկության կենտրոններում, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի, Կոտայքի Հրազդան ՋԷԿ-ի հատուկ հրշեջ և Արագածոտնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:
15-ամյա աղջկան 3 երիտասարդ առևանգել են ու իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել:
Ամբաստանյալներ Վահան Հակոբյանի («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանի («Տլե») ու Սարգիս Գրիգորյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդեցին նիստը հետաձգել, քանի որ այլ դատարանում նիստ ունեն նշանակված:
Մարտի 29-ին ժամը 10:56-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի 8-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Մարտի 29-ին, ժամը 09.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ հանդիպակած երթևեկող «Օպել Աստրայի», ինչից հետո վերջինս հարվածել է ճամփեզրի աջ հատվածում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի: