Բաժիններ՝

Նոր նշանակումներ

Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչությունում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Աղետների բժշկության կենտրոններում, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի, Կոտայքի Հրազդան ՋԷԿ-ի հատուկ հրշեջ և Արագածոտնի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրամանատար Արթուր Ալեքսանյանին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրամանատար Կարեն Մաղաքյանին և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրամանատար Կորյուն Փիրումյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում, իսկ Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» ՓԲԸ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Գուրգեն Զաքարյանին` փ/ծ մայորի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031