
71-ամյա ուղևորը տեղում մահացել է

Մարտի 29-ին, ժամը 09.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ հանդիպակած երթևեկող «Օպել Աստրայի», ինչից հետո վերջինս հարվածել է ճամփեզրի աջ հատվածում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրայի» 71-ամյա ուղևորը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 14.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ վերք, ճակատի և ձախ դաստակի քերծված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Օպել Աստրայի» 47-ամյա վարորդն ու հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։