
ԻԻՀ քաղաքացին հյուրանոցից գողություն է կատարել

ԻԻՀ քաղաքացի, 1979 թ. ծնված Հոջաթ Խ.-ն մարտի 28-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հյուրանոցում իր ընկերը` 1990 թ. ծնված Ամին Զ.-ն, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից` գողացել է իր «Նոթբուք»-ը և պայուսակը, որի մեջ եղել է 1.500 դոլար` պատճառելով 850.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ամին Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: