Բաժիններ՝

«Երրորդմասցի Լյովիկի» և ընկերների սպանության գործով նիստը հետաձգվեց. news.am

News.am-ի փոխանցմամբ՝ «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով այսօր` մարտի 30-ին, նշանակված դատական առաջին նիստը հետաձգվեց:

Ամբաստանյալներ Վահան Հակոբյանի («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանի («Տլե») ու Սարգիս Գրիգորյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը միջնորդեցին նիստը հետաձգել, քանի որ այլ դատարանում նիստ ունեն նշանակված:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակել ապրիլի 14-ին:

Կայքը նշում է, որ մինչեւ նիստի հետաձգվելը` ամբաստանյալները ներկայացրին իրենց անձնական տվյալները. 32-ամյա Վահան Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, զբաղվել է բիզնեսով, նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, 32-ամյա Սարգիս Հախանումյանն ու 30-ամյա Սարգիս Գրիգորյանը մինչեւ կալանավորվելը չեն աշխատել, ամուսնացած չեն:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս