Բաժիններ՝

Խումբը պետք է գործեր նոյեմբեր ամսին, ԱԺ նստաշրջանի օրերին. թիրախների հետ կապված գործելու էր միաժամանակ

Նախորդ տարի նոյեմբերին Նոր Նորքում գտնվող առանձնատանը վնասազերծված «հանցավոր խմբի» գործով այս պահի դրությամբ 33 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:

Նրանցից 25-ը կալանավորված է, մյուսները նախաքննության ընթացքում ազատ են արձակվել: Խոսելով այն մասին, թե ինչով է պայմանավորված նման մոտեցումը, Միքայել Համբարձումյանն ասաց, որ կալանքն իր մեջ պատժի տարր չպետք է պարունակի և չի պարունակում. խոսքը գնում է խափանման միջոց կիրառելու կամ չկիրառելու մասին.

«Խափանման միջոց կիրառվում է այն պայմաններում, այն դեպքում, երբ նախաքննական մարմինը կոնկրետ մեղադրյալի, կոնկրետ անձի հետ կապված նման անհրաժեշտություն է տեսնում: Այսինքն՝ երբ նախաքննությունն առաջ է ընթանում, և մենք տեսնում ենք, որ կոնկրետ անձի հետ կապված այդ անհրաժեշտությունը վերացել է, միջնորդություն չենք ներկայացնում դատարան և ժամկետը երկարացնելու խնդրանքով դատարանին չենք դիմում: Հետևաբար՝ ազատության մեջ գտնվող անձանց հետ կապված մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, որ նրանք գտնվեն կալանքի տակ, համարել ենք, որ նրանք՝ լինելով ազատության մեջ, չեն խոչընդոտի նախաքննական մարմնին, ապօրինի ազդեցություն չեն գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ և ինչու չէ՝ նաև չեն խուսափի նախաքննական մարմնից»:

Անդրադառնալով հայնաբերված զենքերին՝ Միքայել Համբարձումյանն ասաց, որ մեծ մասամբ պարզել են, թե զենքերը որտեղից են ձեռք բերվել, որ զենքի համար որքան գումար է վճարվել: «Զենքերը հին ժամանակներից, դեռևս Արցախյան ազատամարտի տարիներից մնացած, նույնիսկ, այսպես ասեմ՝ ռուսական, սովետական զինվորական մասերից 90-ականների հափշտակված, այդպիսի ծագում ունեցող զենքեր են»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի վերջո ո՞վ է կանգած խմբի ետևում և նպատակը ո՞րն է եղել՝Հ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավարը պատասխանեց, որ նպատակը բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելն է եղել.

«Իր ներկայացրած ուղերձից էլ պարզ է դառնում, դեսպանատներին հասցեագրված նամակի բովանդակությունից էլ է պարզ լինում, ինչպես նաև այդ քանակությամբ զենք և ռազմամթերից էլ դա ակնհայտ, որ խումբը գործողությունների գնալու դեպքում չէր վարանելու իր տրամադրության տակ գտմվող այդ ամենը գործածելու հարցում, եթե դրա անհարժեշտությունը կծագեր»:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ իրենց տվյալներով՝ խումբը թիրախների հետ կապված գործելու էր միաժամանակ. «Խմբի առանձին անդամներ ցուցմունքներ են տալիս, որ թիրախներից հնարավոր է՝ 2-3-ի վրա անհրաժեշտության բացակայութամբ պայմանավորված հարձակում չիրագործվեր, երբ գործողությունը կկատարվեր: Դրա հետ կապված վերջնական որոշումը կայացնելու էր խմբի ղեկավարը: Ես կարող եմ ասել, որ գործով ստացված տվյալների համաձայն՝ խումբը պետք է գործեր նոյեմբեր ամսին հաջորդող ԱԺ հաջորդ նստաշրջանի օրերի ընթացքում»: Նա նշեց, որ կարելի է փաստել՝ հանցագործության նախապարաստությունը գտնվել է ավարտական փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս