Բաժիններ՝

«Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի տարածքում գանձագողության դեպք է կանխվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի իրավապահների համագործակցության արդյունքում «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի ( պետ.ցուցիչ` 2.87.1) տարածքում գանձագողություն կատարելու պահին իրավապահների կողմից բերման են ենթարկվել Կոտ այքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը:

Հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձաների ցանկում: ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հիմք ընդունելով հուշարձանների պահապանների շրջայցերի ընթացքում արձանագրած գանձախուզության դեպքերը, ավելի վաղ դիմել էր իրավապահներին՝ խնդրանքով համապատասխան միջոցներ ձեռնարկել այդօրինակ դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների ու ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ քիչ հետո տեղազննություն կի րականացվի հուշարձանի տարածքում: ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի ղեկավարն ու աշխատակիցները արդեն դեպքի վայրում են: Առավել մանրամասն տեղեկույթ կայքէջում կտեղադրվի ավելի ուշ: Հ.Գ. Հանրապետական նշանակության հուշարձանի (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ.) տարածքում գանձագողության մի դեպք էլ արձանագրվել էր 2009 թ.: Դեպքը կանխվել էր հուշարձանի պահապանի կողմից: Գանձագողի նկատմամբ հետագայում դատավճիռ էր կայացվել, սակայն, համաներման ակտի կիրառմամբ նա ազատ էր արձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս