Խոշոր վթարներ` Արցախում. կան տուժածներ

Մարտի 29-ին ժամը 10:56-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի 8-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նախնական տվյալներով ՀՀ Արտաշատ քաղաքի բնակիչ Գ.Վ.-ն (1987թ. ծնվ.) «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ» մակնիշի 34CO309 պ/հ ավտոմեքենայով, կորցնելով ղեկի կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ժայռին եւ կողաշրջվել: Ժամը 10:57-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը, «ՈւԱԶ» մակնիշի 015ՍՍ22 պ/հ ավտոմեքենայով, մեկնել է կանչի վայր եւ ցուցաբերել համապատասխան օգնություն:

Վթարի հետեւանքով վարորդ Գ. Վ.-ին եւ ուղեւոր՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մարգիս համայնքի բնակիչ Ս.Ա.-ին (1989թ.ծնվ.) շտապ օգնության եւ ԱԻՊԾ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մարտի 29-ին ժամը 15:05-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Աղավնո ճանապարհի 5-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով՝ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչ Ս.Գ.-ի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» եւ Քաշաթաղի շրջանի Գիհուդ համայնքի բնակիչ Ա. Կ.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի շրջանի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ եւ ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՃՏՊ հետեւանքով` «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներ Ա.Վ.-ին (2000թ. ծնվ.), Ն. Գ.-ին (2000թ. ծնվ.), Ա.Ս.-ին (2000թ. ծնվ.), Օ.Վ.-ին (1998թ. ծնվ.) եւ Ա.Պ.-ին (1972թ. ծնվ.) թեթեւ մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Տեսանյութեր

Լրահոս