Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը:
Վաղը՝ հուլիսի 7-ին, ճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։
Հայաստանում սիգի պաշարները մի քիչ ավելացել են, բայց դեռ չի կարելի վերականգնման մասին խոսել: Այս մասին այսօր հայտնեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Գործակցության հուշագիր ստորագրեցին Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Միջոցառումն անցկացվեց երկրապահական ավանդույթներին համապատասխան՝ նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն, ապա Զորավարին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները: Բուն միջոցառումն էլ մեկնարկեց հոգեւորականի օրհնության խոսքով:
«Դա ինձնից կախված չի, էս ինչ հարցեր եք տալիս»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որն այդպես էլ որեւէ բան չկարողացավ ասել «Հին Երեւան» նախագծի իրականացման ժամկետների մասին:
Հուլիսի 6-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
«Ջուրը, ջուրը լցվելա քաղաքս, բավականին շատ վնաս ա տվել»,- ասաց քաղաքապետը` չկարողանալով երկար մեկնաբանել, քանի որ բջջային կապը բավականին թույլ էր, և նրան լսելու մեր փորձերը ապարդյուն էին: «Եկել եմ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գնահատենք իրավիճակը, կխոսենք»,- ասել է քաղաքապետը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ մշակել են պայմանական հակառակորդի թիկունք ուժերի տեղափոխման գործողությունը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական միավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ:
Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
«Այժմ ճանապարհը բացվել է, մեքենաները կարող են շարժվել, բայց մարդկանց անվտանգությունից ելնելով՝ չեն թույլատրում, քանի որ այնտեղ անընդհատ տեղումներ են, և վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող է փլուզում լինել: Այսօր դեռ չեն բացել ճանապարհը»,- ասաց Ն.Գրիգորյանը:
Մտոցների կոնցեպտի վրա ցանկություն են հայտնել աշխատել Երևանի հայտնի դիզայներներ՝ Վահան Բալասանյանը, Վաձ Ղազարյանը, Նոնա Իսաջանյանը, Վիլիամ Կարապետյանը, Ռուբեն Մալայանը, Ալիսա Մալոյանը և այլոք:
Հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Նախօրեին Վիեննա-Երևան չվերթի օդանավի մեջ ուղևոր է մահացել:
Հուլիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «ՎԵՎ» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել է:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.35-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում, տանը շուշանի պահածոյացված թթու ուտելու հետևանքով:
Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: 2-ամյա երեխան ընկել է ջրով լի տաշտի մեջ ու խեղդվել:
Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից։
2016թ. մարտ ամսին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից ավարտվել է նշված լուսացույցային օբեկտի կառուցման աշխատանքները, որի արժեքը կազմել է 8 մլն 177 հազար 30 դրամ:
Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 14 զինծառայողները դուրս են գրվել հիվանդանոցից:
Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
06.07.2016թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վիրավորները բուժզննում են անցնում՝ պարզելու համար մարմնական վնասվածքների աստիճանները, զոհեր չկան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:
Հուլիսի 5-ին, ժամը 21.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: