
Վիլյամ Սարոյանի հիմնադրամը հայտարարում է «Սարոյանական օրեր» Հայաստանում

Վիլյամ Սարոյան հիմնադրամը ս․թ․ սեպտեմբերի 5-ից 11-ը ներկայացնում է «Սարոյանական օրերը», որի ընթացքում առիթ կունենանք ծանոթանալ հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մի շարք հազվագյուտ ստեղծագործությունների և նորովի դիտարկել նրա կյանքը, գործունեությունը և ազդեցությունը։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Նախատեսվում է ընթերցողի դատին հանձնել 22 անտիպ պատմվածք և հանրության համար բացահայտել Սարոյան նկարչին՝ դեռևս չցուցադրված 100 աշխատանքներով։ Սա վերջին 20 տարվա ընթացքում հանրության դատին հանձնված սարոյանական նոր գործերի ամենամեծ քանակությունն է, որը տրամադրվել է Սարոյանի արխիվների կողմից։ Միջոցառումները կներառեն ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, կինոցուցադրումներ, գրական քննարկումներ և գրական մրցույթ հայ ստեղծագործողների մասնակցությամբ։
Դեսպանության սոցիալական էջերում տեղադրված տեսանյութում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշում է․ «Այսօր ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է և պաշտոնապես մեկնարկում են «Սարոյանական օրերը»։ Առաջիկա մեկ շաբաթը հագեցած կլինի Սարոյանի կյանքն ու գործունեությունը նշանավորող մի շարք մշակութային միջոցառումներով։ Եկեք սարոյանական ոգով տոնենք «Սարոյանական օրերը»։ Սիրով սպասում ենք ձեզ»։
«Անսահման ուրախ ենք Հայաստան բերել այս նոր ուշագրավ նյութերը։ Այս հազվագյուտ գործերը ներկայացնելուց զատ մենք նաև ծրագրեր ենք մշակում, որով ցանկանում ենք նոր սերնդին մատուցել Սարոյանի համարձակ լավատեսությունն ու նրա մշտապես արդիական տեսլականը», – նշում է Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։
Միջոցառումների ծրագիր
5 սեպտեմբերի
- «Սարոյանական գույներ․ բառերից անդին»․ Սարոյանի նկարչական աշխատանքների ցուցադրության բացում․ դեռևս չցուցադրված 100 նկար, Գրականության և արվեստի թանգարան, ժամը՝ 11։00-ից (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)
- Թատրոնի և կինոյի երեկո․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)
6 սեպտեմբերի
- Գրքի շնորհանդես. Վիլյամ Սարոյան «22 անտիպ պատմվածք»․ հավաքածուն կազմել է Սքոթ Սեդրակյանը, հայերեն հրատարակությունը պատրաստել է «Անտարես հոլդինգը»․ Գրքի երևանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, Մշակույթի նախարարության և Սարոյանի հիմնադրամ համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)
7 սեպտեմբերի
- Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնում կարճ պատմվածքի անվանակարգում, տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ․ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)
8 սեպտեմբերի
- Վիլյամ Սարոյանը Ազգային գրադարանում․ Սարոյանի գրական և մշակութային ազդեցությունը և հայալեզու հրատարակությունները․ ՀՀ ազգային գրադարան, ժամը՝ 14։00 (մուտքն ազատ է)
- Թատերական ներկայացում․ «Գնացքի պատմություններ»․ սարոյանական մոտիվներով բեմադրություն Մալյանի անվան թատրոնի կողմից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Սարոյանի հիմնադրամի համատեղ նախաձեռնություն․ Մալյանի անվան թատրոն, ժամը՝ 19։00 (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)
9 սեպտեմբերի
- Վիլյամ Սարոյան․ ընթերցանության երեկո․ նոր հրատարակված գործերի ընթերցում և քննարկում․ Հայաստանի ամերիկյան համալսարան, Ակյան պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)
10 սեպտեմբերի
- Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ․ Սարոյանի ազդեցությունը գրականության, թատրոնի, ֆիլմերի և տեսողական արվեստների ոլորտի հայ ստեղծագործողների նոր սերնդի վրա, Creative Armenia-ի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնություն, ՀԲԸՄ երևանյան գրասենյակ, ժամը՝ 18։30 (մուտքն ազատ է)
սեպտեմբեր-նոյեմբեր
- Սարոյանի արվեստի մրցույթ երեխաների համար․ կազմակերպվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի/ՔՈԱՖ-ի և Չարենցի թանգարանի կողմից համատեղ, իրականացվում է ՔՈԱՖ-ի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի կողմից․ մասնակցել կարող են 11-ից 15 տարեկան երեխաները Հայաստանի ողջ տարածքից․ հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին
Սքոթ Սեդրակյան
Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ
[email protected]
Վիլյամ Սարոյանի հիմնադրամի մասին
Վիլյամ Սարոյանի հիմնադրամը ստեղծել է 1966թ․ Վիլյամ Սարոյանի կողմից, որը համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի ամերիկահայ ձայներից և 20-րդ դարի ամենակարկառուն գրական գործիչներից մեկը։ Հիմնադրամը զբաղվում է Պուլիցերի և Օսկարի մրցանակների արժանացած գրողի, դրամատուրգի և նկարչի ժառանգության պահպանման ու հանրահռչակման հարցերով։
«Սարոյանական օրերի» գործընկերներ
Գրականության և արվեստի թանգարան · ՀՀ ազգային գրադարան · Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ · Գրքի երևանյան միջազգային փառատոն · Հայկական բարեգործական ընդհանուր միություն · Creative Armenia · «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ/ՔՈԱՖ · Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ · Հայաստանի ամերիկյան համալսարան · Հ․ Մալյանի անվան թատրոն · Սթենֆորդի համալսարան · Անտարես · «Զանգակ» գրատուն · Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտական կենտրոն · «Ալեքսանդր» հյուրանոց · ԱրմԱս գինիներ · Blue Wave Creative Agency · ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն · ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն · Վիլյամ Սարոյանի հիմնադրամ