
Սրաշենում տուն է այրվել

Հուլիսի 5-ին, ժամը 21.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել՝ 23.36-ին:
Սրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան (սեփականատեր Հ. Կ.) նկուղային հարկում (օգտագործվում է որպես խորդանոց 150 քմ) այրվել է 60 հակ անասնակեր, կուտակված վառելափայտ, պատուհանների և դռների շրջանակներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 15 տեղի բնակիչներ՝ գյուղապետի գլխավերությամբ: