Կոտայքի մարզում այսօր ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում աշխտանշաններով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ձեռք բերված ենթադրյալ ինչ-որ պայմանավորվածությունների վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետեւ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամները քաղաքացուց վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, որով նա գնացել էր հանդիպման՝ որպես պահանջված գումարը տալու երաշխիք։
Նախօերին մայրաքաղաքում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գ. Նժդեհի փող. 1-ից-34 համարների ջրամատակարարումը:
Մահացության 136 դեպքերից 2-ի (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) դեպքում զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:
«Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի»:
Նախնական քննության տվյալներով՝ հայտնաբերված փամփուշտներն ապօրինի պահած անձը՝ Թ.Մանուկյանը, առնչություն չունի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հետ, ուստիև՝ հայտնաբերված փամփուշտների մասով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և անջատվել առանձին վարույթ։
Հունիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արամի փողոցում գործող հյուրանոցում հափշտակել է քաղաքացու ճամփորդական պայուսակը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
«Մինչև հիմա ջուրը տանս միջով գնում է: Տեսնում եք՝ տեխնիկան բերել են, բայց բերած տեխնիկան չի աշխատում, արդեն 7 հատ բերին ու հետ տարան: Հիմա Պեմզաշեն գյուղում՝ աղջկաս տանն եմ գիշերում»,- ասում է Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո տնից զրկված 70-ամյա Լյովա Մովրովյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը լրացուցիչ հայտնեցին, որ հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախա Թերթվաձեի հետ, որի հաղորդմամբ` հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Դարիալում ժամանակավորապես կբացվի ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ: Առաջիկայում տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
«Արմենակ Ուրֆանյանի փայփայած զինվորներից մեկը՝ նույն այդ մարտի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը, առանց վարանելու, անթաքույց հպարտությամբ՝ առանց կորստի ցավը թաքցնելու ասում է. -Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են»։
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով առաջին դատական նիստի օր է նշանակվել: Քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գորխը քննելու է դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացած 23-ամյա Արտակ Ոսկանյանը քառօրյա պատերազմի ընթացքում թշնամու 4 տանկ խոցած զինծառայող Վրեժի եղբայրն է. ողբերգական դեպքի օրը վերադառնում էր Ջրականից (Ջեբրայիլ), ուր գնացել էր իր երկվորյակ եղբայրներին տեսակցության:
Հուլիս ամսին արդեն իսկ որոշվելու են ստուգող մարմինների մուտքի խոչընդոտման դեպքում սահմանվող տուգանքի չափերը, այն դեպքում, երբ մինչ այժմ մուտքի խոչընդոտման համար ընկերությունները գրեթե չեն տուգանվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը:
Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։
Արգենտինացի ձեռներեցը, ում ի պահ էր տրվել մեր ազգի խորհրդանիշներից մեկը, սկսել է «Զվարթնոց» օդանավակայանի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքները։
Հուլիսի 4-ին, ժամը 14.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Վայք քաղաքի Արշավիր Մելիքյան փողոցի թիվ 1-ին շենքի դիմացի ավտոտնակում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 5-9-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում գնացքի տակ մարդ է ընկել:
Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված Թաթուլ Մանուկյանն այսօր ղատարանի որոշմամբ կալանավորվել է: Ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբոր պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Թաթուլ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ կայացված որոշումն անհիմն է:
Արդեն մարդու սիրտը կանգնում է՝ օդում քարացած անորոշությունից, մարդկային ագահության անվերջությունից, գավառամտությունից, պատասխանատվությունից վախեցող մթնոլորտից, թաքնված դավաճանության շշուկներից…
Նա ասաց, որ մինչև տարեվերջ հրապարակելու է տեղական շուկայի բոլոր անբարեխիղճ արտադրողների անունները, որոնց արտադրանքը շատ հաճախ հասնում է անգամ մեծ սուպերմարկետներ:
Հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Հարութ Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաև պաշտոնական նամակով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Հուլիսի 4-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի 2-րդ փողոցի 1–ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող 17 գլուխ ոչխար, վնասել՝ 4-ը:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։
Հուլիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: