Բաժիններ՝

Արայիկ Խանդոյանի ընտանիքի համար 15,5 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել. a1plus.am

a1plus.am. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք է սկսվել: Նախատեսված 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, ընդամենը մեկ օրում հավաքվել է ավելի քան 15,5 հազար ԱՄՆ դոլար: Գումար է նվիրաբերել 350-ից ավելի մարդ: Թվերը րոպե առ րոպե աճում են։

Կայքը նշում է, որ դրամահավաքի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մամուլում հրապարակումներ եղան ընտանիքի սոցիալական ծայրահեղ վատ պայմանների մասին։

Խանդոյանների բազմազավակ մայրը 5 որդի ունի. նրանցից ավագը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, երկրորդը՝ Արթուր Խանդոյանը, պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Սասնա ծռերի անդամ է, ազատամարտիկ, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հրաշքով կենդանի է մնացել ազատամարտի ժամանակ, այժմ անազատության մեջ է՝ վերջին հանրահավաքներում անկարգություններ հրահրելու մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս