«Խմբի անդամները դուրս էին գալիս գնդից` ցուցադրաբար չբարձրացնելով ձեռքերը». Ռուսական Առաջին ալիքի անդրադարձը` երևանյան իրադարձությունների հանգուցալուծմանը
Ռուսական Առաջին ալիքն անդրադարձել է Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում երեկ ծավալված իրադրաձություններին:
Հաղորդվում է, որ զինված խմբի անդամներին ԱԱԾ-ն համոզել է վայր դնել զենքերը, ձերբակալվել է 20 զինյալ, տեղեկացրել է թղթակից Ռիմա Բերուլովան, ով լուսաբանում էր երևանյան իրադարձությունները:
Թղթակցի խոսքով` գնդի հարակից տարածքը դեռ շրջափակված է ոստիկանների կողմից, որտեղ ողջ գիշեր աշխատել են քննիչները:
«Խմբի անդամները դուրս էին գալիս գնդից` ցուցադրաբար չբարձրացնելով ձեռքերը: Հատուկ նշանակության ջոկատի անդամները մանրամասն զննում էին յուրաքանչյուրին ու հանձնում ոստիկանությանը: Ավելի վաղ վիրավորված ապստամբները տեղափոխվել են հիվանդանոց»,- տեղեկացրել է լրագրողը:
Հաղորդվում է, որ զինված խումբը ՊՊԾ տարածք էր ներթափանցել հուլիսի 17-ին: Նրանց պահանջն է եղել բանտից ազատել ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին: