Քաղաքացին ինքնասպան է եղել
Օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին (տվյալները ճշտվում են) ինքնասպան է եղել՝ կախվելով:
Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: