Գլխավոր դատախազությունը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել է ՀՔԾ

Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում hուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում ներքաշելու վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայութուն՝ նյութեր նախապատրաստելու և դեպքերի մասնակից կողմերի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Տեսանյութեր

Լրահոս