
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է

Հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին շոկից դուրս է եկել, բայց վիճակը ծանր է:
168.am-ին Ճառագայթաբանության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնից հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Տղամարդու վերին շնչուղիների՝ 20, և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է: