ԼՂՀ օմբուդսմենը հարձակման ենթարկված արցախցի լրագրողի հարցով դիմել է ՀՀ գործընկերոջը

Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը նամակ է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` հուլիսի 29-ին հարձակման ենթարկված լրագրող, Արցախի Հանրապետության քաղաքացի Մարութ Վանյանի հարցով: Այս մասին  տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ծանոթ լինելով լրագրողների նկատմամբ բռնությունը խստորեն դատապարտող Ձեր հայտարարությանը` խնդրում եմ Արցախի Հանրապետության քաղաքացուն տրամադրել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, ինչպես նաև Ձեր լիազորությունների սահմաններում հետևողական լինել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, թափանցիկ քննություն ապահովելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու հարցերում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031