
Տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Հունիսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցում 1988 թ. ծնված Գարիկ Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմքենայով 1974 թ. ծնված Արտյոմ Մելքոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հուլիսի 31-ին, ժամը 11.50-ին, Արտյոմ Մելքոնյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը: