Բաժիններ՝

«Հորդորում եմ րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին…». Արման Մելիքյան

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հորդորում եմ գործող իշխանություններին րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հանրային ընդվզման այս ծանր երկու շաբաթների ընթացքում արեցին իրենցից կախվածը՝ կործանարար արյունահեղությունը կանխելու համար:

Գտնում եմ, որ, բոլոր այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքները յուրօրինակ կերպով՝ հանրության ու պետության անվտանգությանը իրական սպառնալիք չպարունակող միջոցներով արտահայտելու համար, ևս պետք է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվեն:

Այդ մարդկանց արածը դատարանների կողմից քրեականացնելը պետության կողմից իրավական ուժի անհամաչափ կիրառման օրինակ է, որն անընդունելի է: Պետք չէ նոր փողոցային ընդվզման և բախումների տանող դուռն անդադար բաց պահել»,-գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031