Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Աղայանի որոշմամբ ստեղծված քննչական խումբն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով փնտրում են Երևան քաղաքի Չկալովի 32 տան բնակիչ, 34-ամյա Արտակ Էդուարդի Հովհաննիսյանին։
Այսօր Գյումրիում սպանել են ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ Արշակ Գրիգորյանին։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Իգնատ Առաքելյանը ծնվել է 1972 թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իգնատ Առաքելյանը իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998թ.-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև գլխավոր հաշվապահի պաշտոնները:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.
Անկախությունը հայ ժողովրդին հնարավորություն է տվել վերակերտելով իր պետականությունը, ապահովել ինքնիշխան ապրելու և հարատևելու լայն ճանապարհ: Դա համընդհանուր ձեռքբերում է և յուրաքանչյուրիս հպարտությունը: Ահա թե ինչու այդ տոնը այսօր նշում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի և սփյուռքի ողջ հայությունը:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18-ին, թիվ 53 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակելու հետևանքով 75-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել :
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհին երիտասարդ կնոջ դիակ կա:
Այսօր «ԱրմՎինգս» (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:
Պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատաների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքում են ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք Ազգ-Բանակը, որ հայ ժողովուրդն է Ազգ-Բանակը:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 19-ի առավոտայան Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ՝ 1986 թ. ծնված Ս. Ա.-ը գնացել է հարակից դաշտերը և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանվածի առանձնատուն այցելած մեր թղթակցին հաջողվել էր զրուցել նրա մորեղբայրը ներկայացած տղամարդու հետ, ում խոսքով՝ իրենք շատ ծանր հոգեվիճակում են և դեպքի հանգամանքերին ծանոթանալու ցանկություն այս պահին չունեն։
Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել մի քաղաքացի, ով ասել է, թե Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ինքնագլուխ պեղումներ, գանձագողություն և անխուսափելի բացահայտում:
Հայաստանի Հանրապետության անկախության 25ամյակին նվիրված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրությունը սեպտեմբերի 19ին բացվեց Կոմիտասի թանգարանինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը և այլք:
4-ամյա երեխային սնդիկ խմեցրած մայրն ազատվեց քրեական պատասխանատվությունից. նրա նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրական միջոց. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
«Ես, ճիշտն ասած, շատ եմ սիրում սիրիահայերի համեմունքները և դրանցով պատրաստած կերակուրներն ու անուշեղենները: Օգտվում եմ նաև իրենց առաջարկած օճառներից, որովհետև շատ որակով են և օգտակար, երբեմն գնում եմ նաև փոքրիկ արծաթյա զարդեր, այնպես որ, ամեն ցուցահանդես-վաճառքի այցելությունից ինձ մի փոքրիկ նվեր անում եմ, որովհետև իրոք արժի, որ գնենք և օգտակար լինենք նրանց խնդիրներին, իրենք այնքան հաճույքով են անում իրենց գործը, որ անպայման պետք է օգնենք մեր հայրենակիցներին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, սեպտեմբերի 19-ի երեկոյան մեկնել է Հայաստան՝ Երեւանում մասնակից դառնալու Հայաստանի Հանրապետության անկախութեան 25-ամյակին նվիրված ձեռնարկներին։
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Նար-Դոսի փողոցում 1992 թ. ծնված Թեհմինե Հ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2002 թվականին անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին, 1958 թ. ծնված Մամիկոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Կիևյան կամրջից երիտասարդ է նետվել. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետն այսօր երկարացվեց երկու ամսով: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Ըստ նախաքննական մարմնի՝ դեռ քննչական գործողություններ կան անցկացնելու:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
«Ցեղակրոն» կուսակության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ազատության մեջ է։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքան իր էջում։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան: