
Քաղաքացին կամավոր հանձնել է զոհված ընկերոջ զինամթերքը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին, 1958 թ. ծնված Մամիկոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Տղամարդը հայտնել է, որ զինամթերքը, որը հայտնաբերել է իրենց տան բակում գտնվող ժամանակավոր տնակի տանիքում, պատկանել է 90-ականներին ԼՂՀ պաշտպանության գործողությունների ժամանակ զոհված ընկերոջը: