Բաժիններ՝

Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ անկախության 25-­ամյակի ձեռնարկներին մասնակցելու համար մեկնել է Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, սեպտեմբերի 19-­ի երեկոյան մեկնել է Հայաստան՝ Երեւանում մասնակից դառնալու Հայաստանի Հանրապետության անկախութեան 25­-ամյակին նվիրված ձեռնարկներին։

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Նորին Սրբությանն ընկերացել են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, Գերշ. Տ. Նորայր Եպս. Աշըգեանը եւ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեանը։ Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք պիտի վերադառնա սեպտեմբերի 21­-ի գիշերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս