Բաժիններ՝

Կուտինայի հայ վարպետների ստեղծած հախճապակու նմուշները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում

Հայաստանի Հանրապետության անկախության 25­ամյակին նվիրված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրությունը սեպտեմբերի 19­ին բացվեց Կոմիտասի թանգարան­ինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը և այլք։

Թանգարան­ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը ողջույնի և շնորհակալական խոսքն ասելուց հետո ներկաներին, հավելեց. «Բացի ցուցահանդեսից, այսօր նաև սկիզբ ենք դնում մի ծրագրի «Հայաստանի հաշմանդամների Փյունիկ» միության հետ համատեղ Կոմիտասի անվան թանգարան­ինստիտուտի այգում կայանալու է բաց դաս՝ հախճապակու և կավագործության վերաբերյալ։ Այն պարբերական բնույթ է կրելու այս ցուցահանդեսի շրջանակներում։ Կուզենայի նաև նշել, որ մի ծրագրի շնորհիվ, որը կրկին կազմակերպվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, սահմանամերձ համայնքներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ Մատաղիսից, Թալիշից և Մարտակերտից, այսօր այստեղ են եկել միջին դասարանների շուրջ 80 աշակերտներ»։

Կոստանդյանը իր ելույթը եզրափակելով, խոսքը փոխանցեց այս ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ով ներկայացրեց, թե ինչու է հենց Կուտինայի հախճապակին այստեղ ցուցադրվում, որտեղ է գտնվում Կուտինան և մի շարք այլ մանրամասներ։

«Ինչպես գիտենք Կոմիտասը ծնվել և իր նախնական կրթությունն է ստացել Կոստանդնուպոլսից մոտ 300 կմ հեռավորության վրա գտնվող Կուտինա քաղաքում։ Կուտինայի հայ համայնքի մշակութային բնորոշիչը դարեր շարունակ եղել են հայ վարպետների ձեռքի աշխատանքները։

Կուտինահայ խեցեգործները զբաղվել են նաև հախճապակեգործությամբ»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նշեց Խաչատուրյանը։

Նա նաև նշեց, որ Կուտինայի հախճապակու նմուշներից պահվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր թանգարաններում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում, Բրյուսելում, Թուրքիայում, Վենետիկում և այլուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս