Բաժիններ՝

«Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության». Շահեն Հարությունյանն ազատության մեջ է

«Ցեղակրոն» կուսակության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ազատության մեջ է։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքան իր էջում։

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ եմ։
Ամեն ինչ նորմալ է, արձանագրություն կազմեցին և բաց թողեցին։
Բերման էին ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։

Ընդհանրապես ոչ մի բացատրություն, ցուցմունք չեմ տվել։  3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, նորմալ վերաբերմունք է եղել ներսում։ Մի փոքր երկաթի կտոր են գտել և դա ուղարկել են փորձաքննության, բայց առերես նայելով ասեցին, որ այդ առարկայի մեջ հանցանշաններ չկան։  Սպասենք տեսնենք՝ հիմա ի՞նչ կլինի։
Շնորհակալություն անհանգստանալու համար։

Հ․Գ․ Անհասկանալի կերպով էջիցս ջնջվել է իմ գառումներից մի քանիսը, նաև այսօր հրապարակածս նյութը»,- մասնավորապես նշել է Շահեն Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս