Բաժիններ՝

Կոնդի Հարութի սպանության գործով որոնվում է Արտակ Հովհաննիսյանը. shamshyan.com

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Չկալովի փողոցի բնակիչ, 42-ամյա Հարություն Գալստյանն էր և, ըստ տեղեկությունների, նա հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Կոնդ թաղամասի Չկալովի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտակ Հովհաննիսյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս