ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կենսագրությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Մանուկյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Ներկայացնում ենք նորանշանակ նախարարի կենսագրությունը:
Մանուկյան Աշոտ Լևոնի
Ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին
Կուսակցությունը` անկուսակցական
Կրթությունը` բարձրագույն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան 1992
Հայաստանի ամերիկյան համալսարան 1995
Որակավորումը` ինժեներ-մեխանիկ
գործարար կառավարման մագիստրոս
Գիտական աստիճանը` տնտեսագիտության թեկնածու, 2001 թ., տնտեսագիտության դոկտոր, 2008 թ.
Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Մասնագիտական վերապատրաստում` Հարվարդի համալսարան, ԱՄՆ, «Շահերի վրա հիմնված բանակցային սկզբունքներ» 2006 թ.
Հանրային կառավարման թագավորական ինստիտուտ, Լոնդոն, «Կառավարման ժամանակակից մեթոդներ և ռազմավարության մշակում» 2002 թ.
Տոկիոյի համալսարան, «Փոքր և միջին բիզնեսի զարգացման սկզբունքներ» 1999 թ.
ՀԲ և ԱՄՀ Վիեննայի միացյալ ինստիտուտ, «Ֆինանսական միջնորդություն» 1997 թ. 1998 թ.
Պրահայի Կալռի համալսարան , «Գործարար որոշումների միկրոտնտեսագիտական մոդելավորում» 1997 թ.
Անգլիայի բանկի ուսումնական կենտրոն, Լոնդոն,
«Կենտրոնական բանկի կազմակերպումը» 1996 թ.
Ռիգսբանկ, Ստոկհոլմ, Շվեդիա, «Բանկային վերահսկողության մարտահրավերները» 1996 թ.
Զինապարտությունը, զինվորական կոչումը` զինապարտ է
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1985-1992- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` ուսանող
1987-1989 – ծառայություն Խորհրդային բանակում`
1993-1995- Հայաստանի ամերիկյան համալսարան` ուսանող
1994-1995-«Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթ` հատուկ թղթակից
1995-1997- Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտե` Անդրկովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար
1995-1997 – ՀՀ կենտրոնական բանկ` աշխատակազմի ղեկավար/խորհրդի քարտուղար
1996-2001- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ` հայցորդ
1997-1998 – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աշխատակազմի ղեկավար/գլխավոր վարչության պետ
1997-1998 – Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն
1998-1999- ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1999-2001- Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ
2001-2003 – Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` խորհրդի փոխնախագահ
2003-2004- «Միցուբիսի» կորպորացիա` խորհրդատու
2004-2011- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2005-2008- Հայաստանի պետական տնտեագիտական համալսարան` հայցորդ
2011-2015- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2012-2012 – «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն
2015- առ այսօր«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն