Բաժիններ՝

«Ես շատ եմ սիրում սիրիահայերի համեմունքները և դրանցով պատրաստած կերակուրներն ու անուշեղենները». Հրանուշ Հակոբյան

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ի նախաձեռնությամբ  ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Գլխավոր պողոտայում մեկնարկեց  ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում էր նաև  ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ցուցահանդես-վաճառքը նվիրված է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի անկախացման  25-ամյակներին. «Ես շատ  ուրախ եմ, որ մեր 25-ամյա անկախության վերջին 5 տարին  լրացվեց և հագեցվեց նաև սիրիահայերի ներկայությամբ, ովքեր իրենց կոնկրետ ներդրումն ունեցեն մեր տնտեսության զարգացման գործում: Վկան այսօրվա ցուցահանդեսն է, որտեղ դուք կտեսնեք տարբեր ոլորտներում նրանց  ձեռքի աշխատանքներն ու առհասարակ  նրանց ստեղծագործ միտքն ու դրանց արդյունքները»:

hranush-hakobyan-11

hranush-hakobyan-10

Կարդացեք նաև

hranush-hakobyan-9

Հրանուշ Հակոբյանն  առանձնահատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ սիրիահայերն այստեղ՝ Հայաստանում, ծավալած գործունեությունից զատ, իրենց փորձառությունն են փոխանցում մեզ: Անդրադառնալով նմանատիպ ցուցահանդեսների անցկացման հաճախականությանը՝ նա նշեց. «Մենք փորձում ենք այս ցուցահանդեսները  տարբեր տոների, միջոցառումների  առիթներով դարձնել պարբերական, որովհետև  սրանք առիթներ են ո´չ միայն ցուցադրվելու, ներկայանալու, այլև  գումար վաստակելու, որով կարողանում են հոգալ առաջիկա գոնե մեկ ամսվա իրենց կենցաղային հոգսերը»:

hranush-hakobyan-8

hranush-hakobyan-7

hranush-hakobyan-5

hranush-hakobyan-3

Պատասխանելով  168.am-ի հարցին՝ որո՞նք են սիրիահայերի ամենատարածված և ակնառու խնդիրները Հայաստանում՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ նրանք  գրեթե բոլորը երկու հիմնական խնդիր ունեն՝ նրանցից ոչ բոլորն ունեն բնակարան, մենք մոտավորապես 600 հոգու համար  հոգում ենք բնակվարձի խնդիրը, նաև աշխատանքի  բացակայության խնդիրը, ինչպես մեր հանրապետության տարբեր վայրերում այս խնդիրն առկա է նաև որոշ տեղաբնակների մոտ: Սակայն, ի տարբերություն տեղացի հայերի, սիրիահայերը շատ ստեղծագործ են և կարողանում են գտնել  ձևեր՝ արարելու և ներկայացնելու իրենց հնարավորությունները: Սա պետք է վարակիչ լինի  նաև մեզ համար»:

hranush-hakobyan-4

hranush-hakobyan-2

hranush-hakobyan-1

Հրանուշ Հակոբյանի փոխանցմամբ՝  Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար պետությունը կազմակերպում է օրենսդրության ուսուցում, հատուկ հանձնաժողովի ընտրությամբ  ունեն  բիզնես ծրագրերի մշակման հնարավորություն, իսկ նրանցից   120  գործարարի համար 5 տարի ժամանակով 4 % տոկոսադրույքով պետությունը տրամադրել է   15 -20 հազար դոլարի չափով  վարկ, որպեսզի կարողանան իրականացնել իրենց բիզնես ծրագրերը. «Այսօր,  երբ մեր քաղաքում տեսնում ենք  սիրիահայերի սրճարանային, ռեստորանային    կամ սպասարկման այլ ոլորտներում կայացած բիզնեսներ, իմացեք, որ դրա  կայացման կարևոր մասին մասնակից է եղել պետությունը»:

Լրագրողներին Հրանուշ Հակոբյանը խոստովանեց. «Ես, ճիշտն ասած, շատ եմ սիրում սիրիահայերի համեմունքները և դրանցով պատրաստած կերակուրներն ու անուշեղենները: Օգտվում եմ նաև իրենց առաջարկած օճառներից, որովհետև շատ որակով են և օգտակար,  երբեմն գնում եմ նաև փոքրիկ արծաթյա զարդեր, այնպես որ, ամեն ցուցահանդես-վաճառքի այցելությունից ինձ մի փոքրիկ նվեր անում եմ, որովհետև  իրոք արժի, որ գնենք և օգտակար լինենք նրանց խնդիրներին, իրենք այնքան հաճույքով են անում իրենց գործը, որ անպայման  պետք է օգնենք մեր հայրենակիցներին»:

Տեղեկացնենք, որ այսօր կազմակերպված ցուցահանդես-վաճառքին  երկու հանրապետությունների համար ներկայացված է  թվով 50 տաղավար: Այցելելով   տաղավարներ՝ նախարարի պաշտոնակատարը խորին  շնորհակալություն հայտնեց սիրիահայերին՝ իրենց աշխատասիրության, տառապանքի, ստեղծագործ գործունեության, ակտիվության և համեստ վարքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս