«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Դավիթ Անանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 25-ին կայացված որոշման մեջ։
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուսաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։
«Սակայն տեղեկացա, որ իր ընտանիքը չի կարող գտնել մեկ միլիոն դրամ`գրավի գումարը: Այ եթե կարողանայի կազմակերպել, որ հազար մարդ տային ընդամենը հազար դրամ, ապա մեկ մարդ կարող էի ազատել բերդից»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացառում է, որ Մոսկվայում նախօրեին Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ Ազգային ժողով, ինչպես հայտարարել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ապրիլյան պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանը վիրահատությունից հետո քայլում է:
Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Տարիներ շարունակ Հալեպի ժողովուրդը նեղություն չի քաշել, մանավանդ տեղի հայությունն իր հեղինակությունն ու պատիվն է ունեցել այդ երկրում: Հայն այնտեղ հարգանք, եկեղեցի, դպրոցներ ու ակումբներ ուներ, ինչի համար մինչև հիմա էլ փառք ենք տալիս Աստծուն: Վերջին վեց տարիները՝ սկսյալ 2011 թվականից, քաղաքի վիճակը գնալով վատացավ, սարսափելի դաժան օրեր ունեցավ հայությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում պատմում էին մեկ շաբաթ առաջ Սիրիայից Հայաստան եկած սիրիահայ ամուսիններ Ժան և Գոհար Գալստյանները:
Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է «IT’s Armenia» խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:
Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում Ոստիկանությանը հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասխանատվություն նախատեսող, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 95 կետ 2 հոդվածը, որը 50 հազար տուգանք է սահմանում։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է:
Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տավուշ և Պառավաքար սահմանամերձ գյուղերի ու շրջակա բնակավայրերի շուրջ 70 աշակերտներ հաճախում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրում է. «Մտածում ենք, որ այս գիշեր և վաղը առավոտյան թաց ձյուն կտեղա նաև Երևանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Մասիվ, Քանաքեռ հատվածներում»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։
«Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում:
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել: Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է:
Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»:
Նշենք, որ 22-ամյա երիտասարդը Սևանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է: Նրա հորեղբայրը՝ Համլետ Սահակյանը, Սևանի փոխքաղաքապետն է: Երեկ ՉԻ-ն փորձեց զրուցել նրա հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ տղայի մայրն ինսուլտ է ստացել, նա պատասխանեց. «Դրանք հերյուրանքներ են, չկա նման բան, հիմա իմ կողքին նստած են, առողջ են»:
Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում: Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա եւ իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տևական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռևս 2014-ին ձերբակալված է եղել և պահվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին։
«Ավելին, այդ մասին որոշման տեքստն արդեն պատրաստ է, բայց այն դեռ Ազգային ժողով չի ուղարկվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն կքննարկվի մինչեւ տարեվերջ: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր զրույցում չհերքեց, որ այս տարի համաներում կլինի»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 08.44-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Շաբաթ-կիրակի հայաստանյան էլիտան հարսանիքների մեջ էր․ «Ռենեսանս» ռեստորանում Վայոց Ձորի նախկին մարզպետ, Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցում 25 միլիոն դոլար ներդրում կատարած Սամվել Սարգսյանի դստեր հարսանիքն էր, իսկ «Օջախում»՝ նախկին ոստիկանապետ, ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի դստեր: Փեսաները քաղաքական էլիտայից չեն:
«Երևան Ջուր» ընկերությունը պլանային աշխատանքներով պայմանավորված կդադարեցնի ջրամատակարարումը Էրեբունու վարչական շրջանի որոշ փողոցներում:
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել են շուրջ 7 հազար 398.1 տոննա պահածոներ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30 տոկոսով: 2015 թվականի հունվար-օգոստոսին հայկական պահածոների արտադրությունը կազմել է 5 հազար 659.1 տոննա:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պազրելու տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Արդյունքում՝ պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Տիգրանս նկարվել էլ չէր սիրում, կերազեի, որ բանակից գոնե մի նկար ունենայինք»,- ասում է զինվորի մայրն ու հերթականությամբ թերթում որդու նկարներն այն հույսով, որ, այնուամենայնիվ, բանակից մի նկար կգտնի:
2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատարձը Հայաստանում կազմել է 184 հազար 992 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ միջինում 185 հազար 270 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։