Բաժիններ՝

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում
խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ:

Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Թալին- Մաստարա հատվածում  մառախուղ է։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31