Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է Ռուսաստանում սահմանել աղքատության նոր նպաստ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն։
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկման վերաբերյալ։
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:
ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Արքայաձոր» ռեստորանում:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև:
Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, եւ կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերեւս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գյումրիից, երբ սկսեն այդքան ցածր գնով թռիչքներ իրականացնել, ապա դա բացասաբար կազդի նաեւ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնողների գործունեության վրա:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:
Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն՝ «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 27-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացել, որ «Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սկզբնամասը հրդեհ է բռնկվել»:
Ազգային անվտանգության ծառայությանը հատկացրեց 9 մլն 214 հազար դրամ: «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրակակացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է արել:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Բոլորդ քաջ տեղյակ եք վարչապետի այն հանձնարարությանը՝ առաջարկել հանձնաժողովին, որպեսզի սոցիալապես անապահով խավեր եւ գյուղատնտեսական որոշ ոլորտներում խթանող սակագներ մենք սահմանենք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Կարապետ Ղ.-ն։
«Մենք տարիներ շարունակ սակագների հաշվարկի հիմքում դնում էինք մի կորուստների համակարգ, որը ստանում էինք էներգետիկայի ինստիտուտից. ՀԷՑ-ում 2 տոկոսից ավելի գերկորուստներ էին ունենում։ Դա ամբողջությամբ իրենց շահույթից էր, վնաս էր ձևավորվում։ Իրենց շահույթը եթե պակասում է, մենք պետք է տխրենք, որովհետև, եթե շահույթը չի համապատասխանում այդ մեծ ընկերության շրջանառվող միջոցներին, ապա ընկնում է այն ծանր վիճակի մեջ, ինչը որ մենք ունենք 1.5 տարի առաջ։ Կորուստների մասով սահմանել ենք, որ 5 տարի հետո իրենք պետք է ունենան 9 տոկոսից ոչ ավելի կորուստ։ Եթե մյուս տարի 1 տոկոս նվազի, չենք փորձի դա ամրագրել»,- այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության մի քանի դրվագներ, ներգրավված անձանց ինքնությունը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել «Վարդանյանն ու Նուշիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով։ ՄԻԵԴ-ն իր վճռով արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Արդարացի փոխհատուցման հարցի առնչությամբ դատարանը Հայաստանի կառավարությանը և առաջին դիմումատուին ժամանակ է տրամադրել՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց գրավոր նկատառումները վնասների չափերի վերաբերյալ և դատարանին հաղորդել, եթե կողմերը որևէ համաձայնության գան։