
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Ախուրյանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: