«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս մի տեղ կարդացի` ամենադժվար բանը Լոս Անջելեսի հայության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է… Վիրտուալ տարածքներում Հայաստանից գնացածների տրամադրություններն, իմ կարծիքով, գերիշխում են: Այդ մտածողությունը, որը տարածված է, բնականաբար, ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ բազմաթիվ այլ հայաշատ վայրերում, նաեւ Հայաստանում, ունի հետաքրքիր դրսեւորումներ, որի պայմանական անունը կարելի է դնել՝ «միայն Հայաստանում»:

Գովազդային տեքստերում նման դարձվածքներն ունեն խիստ ընդգծված դրական երանգ, իսկ «աբիժնիկական» տեքստերում՝ խիստ բացասական:

Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»: Տեղեկացնեմ, որ այլ երկրների փողոցներում նույնպես մարդիկ իրար դանակահարում են, իրար վրա կրակում են, հարձակվում են ոստիկանական բաժանմունքների վրա, թալանում են խանութներ եւ բանկոմատներ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս