«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվողի նկատմամբ գրավ է կիրառվել, սակայն ընտանիքը չի կարողանում գտնել գումարը

«Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանի խափանման միջոցը վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխվել է գրավով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարո Այվազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը մասնավորապես նշել է, որ մասնակիորեն բավարարվել է իր վերաքննիչ բողոքը, և Սարո Այվազյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է գրավով` մեկ միլիոն դրամ։ Նիկոլայ Բաղդասարյանը միաժամանակ նշել է, որ ընտանիքը չի կարող գտնել անհրաժեշտ գումարը: «Սակայն տեղեկացա, որ իր ընտանիքը չի կարող գտնել մեկ միլիոն դրամ`գրավի գումարը: Այ եթե կարողանայի կազմակերպել, որ հազար մարդ տային ընդամենը հազար դրամ, ապա մեկ մարդ կարող էի ազատել բերդից»,- գրել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս