Սահակյանները կպայքարեն. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ուշ երեկոյան պարզվեց, որ մահացել է 22-ամյա Լևոն Սահակյանը: Նրան դանակահարելով կյանքից զրկել է «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը: Նշենք, որ 22-ամյա երիտասարդը Սևանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է: Նրա հորեղբայրը՝ Համլետ Սահակյանը, Սևանի փոխքաղաքապետն է: Երեկ ՉԻ-ն փորձեց զրուցել նրա հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ տղայի մայրն ինսուլտ է ստացել, նա պատասխանեց. «Դրանք հերյուրանքներ են, չկա նման բան, հիմա իմ կողքին նստած են, առողջ են: Դուք չեք էլ պատկերացնի՝ ինչ հզոր մարդիկ են: Իրենք կկարողանան անցնել այդ բարդ իրավիճակի միջով: Կներես, բայց ես չեմ ուզում իմ երեխայի մասին ինչ-որ բան ասել: Չարիքի դեմ պետք է պայքարել, սա կարող եմ ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոնի հորեղբայրը: Ի դեպ, երեկ Լևոնի սիրելիի՝ Արեգնազի ծննդյան օրն էր: Նա դարձավ 22 տարեկան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս