Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմը եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար: Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն ավանդույթ է դարձել եւ ութերորդ անգամ է անցկացվում Գյումրիի եւ Երևւանի զինվորական կայազորնորում:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունում այսօր, ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորատուս գյուղից երկու երիտասարդ Սեւանա լիճ ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:
Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում տեղում է ձյուն, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին՝ մեծամասամբ անձրև:
«Լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»
«Հույժ գաղտնի է, փակ է: Համապատասխան հոդվածում մի քիչ ավելացում կա, այսինքն` ունենալու ենք նոր ռազմական միջոցներ, նոր գործիքներ, որ պահանջվում են»,- ասաց Ա.Հակոբյանը:
«Այս այլանդակությունն անհարգանք է դեպի տանտերը: Ո՞վ ես դու, որ ինքնուրույն որոշես, թե ոնց վարվել իմ քաղաքի հետ, շանորդի եք, շանորդիություն է այս ամենը: Սա լկտիության վերջին ձևն է»:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում կորել է երկու ձկնորս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2017 թվականի բյուջեի քննարկումից առաջ:
«Մենք սկզբունքորեն համաձայն չենք այն կարծիքին, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»,- ասաց փոխոստիկանապետը` նշելով, որ Ոստիկանության ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1.28%-ը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
Հայաստանում այս պահի դրությամբ տեղադրված են թվով 179 լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնցից 91-ը Երևանում են և վերահսկում են թվով 123 խաչմերուկներ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սիրիահայերի օգնության հիմնադրամ կբացի:
Ըստ նրա` ԽՍՀՄ ժամանակաշրջանում ՀՀ-ում եղել է 11 ռադիոլոկացիոն կայան, և այժմ պետք է ավելացնել: «Այս ամենը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, և նա հարց է բարձրացրել ՌԴ նախագահի մոտ, շուտով մեզ 2-ը կնվիրեն»,- ասաց նա:
Նա խորհուրդ է տալիս բոլոր վիրուսակիրներին՝ կիրառել շնչադիմակներ. «Եթե հիվանդ եք, ունեք ջերմություն և այդ հարբուխային երևույթները, խնդրում եմ, երեխաներին թույլ մի տվեք գնալ դպրոց, ուսանողներին՝ բուհեր, իսկ դուք էլ մի գնացեք աշխատանքի: Ծայրահեղ դեպքում, եթե ստիպված եք գնալ աշխատանքի, գոնե շնչադիմակներ կրեք: Փողոցում դիմակն կրելն անիմաստ չէ, քանի որ այդ հարուցիչը 120 սմ-ի վրա կարող է մարդուն վարակել: Դիմակը 8 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև իր ֆիլտրող հատկությունը կորցնում է»:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ։
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։
Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում արգելափակված կնոջ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր`կյանքին սպառնացող վտանգով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
2016 թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով կազմակերպված աշխատանքային հանդիպման շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները:
Ձյուն կանխատեսվում է Շիրակ, Լոռի, Արագածոտնի լեռներ, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռներ, Տավուշի և Սյունիքի նախալեռներ հատվածներում։
Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ:
Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։
Պարզվում է՝ հերոսին Շուլի անվանել են պապի պատվին: Հերոսը մեծ հպարտությամբ է պատմում ընտանիքի, ծնողների և գյումրեցի լինելու մասին: Շուլիի ընտանիքի պատմության դրվագներում հաճախ կարող ենք հանդիպել թշնամու հետ կապված հերոսական պատմությունների: Ինչպես Շուլին է պատմում, Եղեռնի տարիներին իր պապի պապը 7 ընկերների հետ ընտանիքներով գաղթել են Ղարսից: Ընկերների հետ հիմնադրել և հաստատվել են Շիրակ գյուղում: