
Ռուս զինվորականներն արյուն են հանձնել Հայաստանի կարիքավոր հիվանդների համար

Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմը եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար: Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն ավանդույթ է դարձել եւ ութերորդ անգամ է անցկացվում Գյումրիի եւ Երևւանի զինվորական կայազորնորում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, արյան ընդունումն իրականացրել են Գյումրիի եւ Երեւանի միավորումների բժշկական կետերի բժիշկները, ինչպես նաեւ օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի մասնագետները:
Կարիքավոր հիվանդների համար արյան հանձնման նախաշեմին միավորման ակումբում բարեգործական ակցիայի մասնակիցների համար անցկացվել Է խորհրդաժողով՝ նվիրված դոնորական օգնությանը եւ ցուցադրվել է «Արյան խումբը՝ դոնորական» վավերագրական ֆիլմը:
Լաբորատորիայում անցնելով արյան ստուգման տարբեր փուլեր, այն կհանձնվի Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին եւ հիվանդներին օգնություն ցույց տալու համար: